Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.02.2015 | 00:02

Արդարի քիչն ավելի լավ է, քան մեղավորների մեծ հարստությունը։ Ամբարիշտների բազուկները կխորտակվեն, և Տերն արդարներին հաստատ կպահի։ Նա գիտե անմեղների օրերը, նրանց ժառանգությունը հավիտյան կլինի։ Փորձանքի ժամանակ նրանք ամոթով չեն մնա, իսկ սովի օրերին կհագենան։ Արդ, մեղավորները կորստյան կմատնվեն, և Տիրոջ թշնամիներն իրենց փառքի ու վերելքի ժամին կսպառվեն, ինչպես ծուխն է սպառվում։
Սաղմոս 36. 16-20

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ